Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում 50 հազար հա անտառ է վերանում, իսկ ՇՄՆ-ն էշի ականջում քնած է

Հայաստանում 50 հազար հա անտառ է վերանում, իսկ ՇՄՆ-ն էշի ականջում քնած է
07.08.2023 | 17:34

Հայաստանում մոտ 50 հազար հեկտար ասեղնատերև անտառ՝ սոճուտ է ոչնչանում։

Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը հիվանդությունն է, որի դեմ կառավարությունը փաստացի պայքար չի տանում։

Մինչդեռ շտապ պետք է վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել, կամ ջերմային (+56 և ավելի աստիճան) հատուկ մշակման ենթարկել։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս քննարկում էր կազմակերպել այս խնդրի վերաբերյալ, սակայն խոսել են միայն «Սևան ազգային պարկի» տարածքում, սկզբում 8 հազար հատ սոճիների, հետո ևս 10 հազար հատ արդեն չորացած սոճիների մասին։ Սակայն, աղետալի է իրավիճակը ասեղնատերև անտառների համար ոչ միայն Սևանի ավազանում, այլև ամբողջ Հայաստանում։

Նախարարությունում գիտության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետներ չկան, չի մշակվում նաև վարակի վերացման գործողությունների պլան։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում բնակվող գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, անտառային տնտեսության մասնագետ Կարեն

Տեր-Ղազարյանի կարծիքով ասեղնատերև ծառերի համատարած չորանալը նեմատոդա անվամբ հիվանդության պատճառով է։ Նրա խնդրանքով հնաբան-բուսաբան Իվան Գաբրիելյանը Հայաստանի տարբեր վայրեր է այցելել, այդ թվում Վրաստանի Սահմանային Պրիվոլնոյե գյուղի սոճուտ, Սյունիքում Գեղվա գետի հովիտ և այլ վայրեր Հայաստանում, որտեղ սովետական շրջանում հիմնվել էին սոճուտներ։ Այդ տնկովի ասեղնատերև անտառներն էլ հենց վարակվել են։

Ի դեպ, 1960-80 թթ. այդ սոճուտները հիմնելու նպատակով սերմեր էին բերվել ՈՒկրաինայի Չեռնիգովի մարզից։ Մասնագետի խոսքով նեմատոդայով վարակը նկատվել է Հայաստանում առաջին փուլում 2017 թվականին։ Սակայն պատկան մարմինները ոչ մի գրագետ և իրատեսական միջոցառում չեն ձեռնարկել, վարակը կանգնեցնելու, հետո էլ վերացնելու ուղղությամբ։ Անգործության արդյուքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային բույսերի անվտանգության, այսինքն ֆիտոսանիտարական արգելքների գոտում։

Նման դեպքում հայտարարվում է կարանտին և բոլոր պահանջվող միջոցառումներից հետո միայն Հայաստանը կարող է նորից արտահանել փայտից ստացված որևիցե ապրանք։

Այս տեսանյութում լրագրող Նարինե Կիրակոսյանը խնդրել է Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու, անտառագետ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ մանրակրկիտ բացատրել, թե ինչ վտանգ է Հայաստանի համար ներկայացնում նեմատոդով վարակումը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11958

Մեկնաբանություններ